Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քաղաքականության մանկապարտեզը

Քաղաքականության մանկապարտեզը
02.02.2014 | 13:05

Ամանորից հետո ընկած ժամանակահատվածում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտորել, մտորել է և եկել այն եզրակացության, որ ինքը դեռ պետք է ԱԺ-ին: Իսկ դրանից առաջ հայ հասարակությունը լավ էր հիշում, որ ինչ-ինչ պատճառներով նա որոշել էր հրաժարվել պատգամավորական գործունեությունից: Իհարկե, որոշում կայացնելը և հետո այդ որոշումից հրաժարվելը ԱԺ պատգամավորի գործն է: Նկատի ունենանք, որ «Ժառանգություն» խմբակցությունում սա առաջին դեպքը չէ: Եվ եթե տարիներ առաջ համանուն կուսակցության ղեկավարը քանիցս դիմել է նման քայլերի՝ տարակուսանք պատճառելով անգամ սեփական թիմակիցներին, Թևան Պողոսյանի քայլը ոչ մեկին էլ չի զարմացնում: Հենց Սահմանադրության 66-րդ հոդվածն է նշում. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Թե ինչն էր մանդատից հրաժարվելու և հետո այդ հրաժարումից հրաժարվելու պատճառը՝ մնաց անհայտ: Կուսակցությունը և հենց ԱԺ պատգամավորը չցանկացան հայ հանրությանը ներկայացնել իրենց ներխոհանոցային խնդիրները:

Իսկ ի՞նչ հետևություններ արեց «Ժառանգություն» կուսակցությանն իր քվեն տված ընտրողը, քաղաքացին: Ի՞նչ տվեց ներխոհանոցային ինչ-որ ինտրիգի պատճառով սեփական նեղացածությունը «ջրի երես» հանելն ու հետո նորից ԱԺ մանդատը կարևորելը, բացի մամուլին հերթական անգամ վարկածների նյութ տրամադրելուց: Քաղաքական գործիչն արժե, որ այդ մասին մտածի: Գոնե երբեմն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ